Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Առաջադրանքներ․
1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։
Կրակ, փողոց, սրտեր, շրթերը, վարդերը, բոց, գարուն։
2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։
Զնգոց, սրտերը, շրթերը, լսում։
3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։
Ես տեսնում եմ կանաչ գույնը։
Ես լսում եմ ծտերի ծվծվոցը։
Ես զգում եմ հանգստություն։
4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։