Մաթեմատիկա

Մայրենի 02.17.2021

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հա սանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Առաջադրանքներ՝

• Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք
Դերվիշ֊ Մահմեդականների թափառական կրոնավոր:

կարպետ֊գորգ

Զվարճանալ֊Հաճույք՝ բավականություն զգալ:

Փինաչի֊արհեստավոր
Մունետիկ֊Համբավաբեր

Բիզ֊Հերոն, սուրծայր գործիք

վզակոթ֊Վզի ետևի մասը

Տիկ֊կենդանու մորթուց պատրաստված պարկ

• Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

խոնարհություն֊ խոնարհ+ություն

տանտիրոջը֊ տան+տիրոջ

Ամենաչնչին֊ամենա+չնչին

ապրուստ֊ապրել+ուստ

Անպակաս֊ան+պակաս

Անհնազանդ֊ան+հնազանդ

կեսգիշեր֊կես+գիշեր

ջրկիրների֊ ջուր+կրել

• Բնութագրեք Հասանին:

Հասանը չէր հանձնվում, ինչ էլոր լիներ և նա զվարճալի էր։

Մաթեմատիկա

Տնային առաջադրանք 02.16.2021

515.ա)Կատարիր գործողությունը

42կմ-250մ=41կմ 750մ

12դմ 2սմ -7սմ=11դմ 5սմ

519.A քաղաքից միևնույն ուղղությամբ շարժվեցին երկու ավտոմեքենա։Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանց մինջև հեռավորությունը 20 կմ էր։Այդ պահին որքան ճանապարհ էր անցել երկրորդը եթե առաջինը ավելի դանդաղ էր ընթանում և անցել էր 75կմ։

Լուծում

75+20=95

Պատ․՝ 95

520.Դերձակը 2-րդ օրը կարեց 12 վերնաշապիկ և օգտագործեց 40 կոճակով ավելի, քան օգտագործել էր 1-ին օրը կարելով 7 վերնաշապիկ։3-րդ օրը նա կարեց ևս 6 այդպիսի վերաշապիկ։Ընդամենը քանի՞

կոճակ օգտագործեց դերձակը այդ վերաշապիկների համար։

Լուծում

12-7=5

40:5=8

7+6=13

13+12=25

5×25=200

Պատ․՝200

Մայրենի

Առեղծվածային դինոզավրերը առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գերք երկու քանակական թվական, դարձրեք բաշխական:40-10:քառասունական, տասական։
  2. Դուրս գրեք երկու ածանցավոր բառ, այդ ածանցներով նոր բառեր կազմեք:

Մարդ-կություն –երկարություն, գոյ-ություն-արագություն

  • Տեքստի վերջին նախադասությունը դարձրեք հարցական:

Առհելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրե՞լ են մարդկությանը։

  • Տեքստի վերջին նախադասությունը գրեք ապառնի ժամանակով:

Առհելի  չափերով այս կենդանիները միշտ կհետաքրքր են մարդկությանը։

Մաթեմատիկա

Տնային առաջադրանք մաթեմատիկայից 02.11.2021

507.Որոշիր տղաներից յուաքանչյուրի զանգվածը։

Լուծում

72-68=4

70-4=66

66:2=33

33+4=37

68-33=35

508.Արան ավտոբուսում գնում էր Երևանից գավառ: Նրա այն հարցին թե քանի կիլոմետր է մնում մինչև Գավառ, վարորդը պատասխանեց, որ Երևանից Գավառ հեռավորությունը 98կմ է: Եվս 12 կմ անցնելուց հետո կմնա այնքան որքան արդեն անցել են: Դրանից հետո Արային պարզ էր իր հարցի պատասխանը: Արան ինչպես հաշվեց մնացած ճանապարհի երկարությունը:

96-12=84

84:2=42

42+12=54

Պատ.՝ 54

Մայրենի

Անխելք մարդը 02.11.2021

Անխելք մարդի հեքիատը ինձ սովորեցրեց որ պետք է մտածել նոր անել։Ինձ դուր եկավ այն մասը որ անխելք մարդը իր բախտը չվերցրեց։Ես անխելք մարդուն խորհուրդ կայ որ նա վերցներ ծառի տակի ոսկին որպեզսի իր բախտը կատավի։Ես կուզենայ որ նա ինձ համար ասի երբ եմ դպրոցը ավարտելու։

Без рубрики

The Children In The Forest

Two children, a brother and a sister go to school. There is a forest on their way to school. Suddenly the boy says to his sister: «We have much time, let’s go to the forest and play there».

The girl wants to go into the forest too. So they put their books on the grass and go into the forest. They see a squirrel. The boy says:

«Little squirrel, come and play with us”.

«I have no time”, says the squirrel. “I must get nuts. I must get ready for the winter. I cannot play with you.”

Then the children see a bee. The boy says:

“Little bee, come and play with us”.

“I have no time”, says the bee. “I must make honey. I cannot play with you.”

The dove says: “ I cannot play with you. I have no time. I must make a nest for my babies.”

Nobody wants to play with the children.

So they go to the river. They say to the river,”You don’t work. You come and play with us”.

But the river says: “I cannot play with you.  I work all day. I give water to the fields. I give water to the flowers. I give water to the squirrel, to the bee,  to the dove and to girls and boys like you. Go away. You go to school.”

The children go to school. On the way home, they go into the forest again.

The squirrel says to the children:

“Work is over. School is over. Let’s play now.”

The bee says,”Work is over. School is over. Come and play with me now.”

Մայրենի

Մայրենի 02.08.2021

  3. Առանձնացրեք գոյականները

Երգելով, երգ, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

Երգ-ինչ աշխատանք-ինչ հիշողություն-ինչ մազերից-ինչեր  հոգիներին-ինչեր գեղեցկություն-ինչ գրիչով-ինչ  խոսքով- վազքով-ինչ սեղանում-ինչ անտառում-ինչ  տնտեսուհի-ինչ

4. Գրեք՝ գոյականների թիվը, իրանիշ են թե անձնանիշ

Մահճակալից-իրանիշ,  եզակի

Տաբատով-իրանիշ ,եզակի

Ոտքերին-իրանիշ

Բերանում-իրանիշ, եզակի

Սեյնակի-իրանիշ ,եզակի

Պատերի-իրանիշ

Մորը-անձնանիշ, եզակի

Քեռակնոջ-անձնանիշ, եզակի

Նամակով-իրաանիշ, եզակի

Խոսքերից-իրանիշ, հոգնակի

5. Եզակի գոյականները դարձրեք հոգնակ

Գիրք-գրքեր

Սիրտ-սրտեր

Մարդ-մարդիկ

Տղամարդ-տղամարդիկ

Ռուս-ռուսներ

Մուկ-մկներ

Տետր-տետրեր

Ձուկ-ձկներ

Գլուխ-գլուխեր

Հույն-հույներ

Բնագիտություն

Բնագիտություն համեմի մասին

Համեմի մասին

Բուժիչ հատկություններ

Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաև ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն վնասակար է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։ Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։

Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի և փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս անց։

Տապակած գինձը կանխարգելում է սրտխառնոցի առաջացումը և վերացնում է բղկոցը։ Հնդկական բժշկության մեջ գինձի պտուղներն օգտագործում են որպես կազդուրող, ցավազրկող, միզամուղ միջոց։ Տիբեթյան բժշկության մեջ այն կիրառում են ջերմությունը իջեցնելու և ծարավը հագեցնելու համար։

Գինձն ախորժակը գրգռող և մարսողությունը կարգավորող հատկություն ունի։ Գործածվում է նաև լնդերի արնահոսության և հիպերտոնիայի բուժման ժամանակ։ Առանձին դեպքերում (հատկապես հիստերիայի), նշանակում են որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց։

Վերին ցողունների հյութը և սերմերից պատրաստած թուրմը օգտագործում են հազի ժամանակ և որպես լեղամուղ ու միզամուխ միջոց։ Թարմ հյութով և արմատների եփուկով բուժում են կարմրուկը և գեղձախտը։