Մաթեմատիկա

Մայրենի գոյական և եզակի 02.06.2021

Գոյականները  առարկա, անձ  կամ  երևույթ, զգացմունք  ցույց  տվող  բառեր  են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները   պատասխանում  են  ո՞վ  ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր  հարցերին: Գոյականները  ցույց են  տալիս  անձ, առարկա, երևույթ, զգացմունք…

Գոյականները  լինում  են  եզակի  և  հոգնակի:

Եզակի  գոյականը   ցույց   է   տալիս  մեկ  առարկա, օրինակ՝  սեղան, աթոռ, շուն, քար, մարդ….

Հոգնակի   գոյականը  ցույց  է  տալիս  մեկից  ավել   առարկաները, օրինակ՝ սեղաններ, շներ, մարդիկ, քարեր…

Հայերենում  գոյականի հոգնակին հիմնականում կազմվում է եր և ներվերջավորությունների միջոցով:

Միավանկ  բառերին  ավելանում է եր, բազմավանկ  բառերին՝ ներ, օրինակ  քար-քարեր, պատ-պատեր, կատու-կատուներ, սեղան-սեղաններ:

Այս  ընդհանուր  օրինաչափությունից  կան  մի  շարք  շեղումներ, որոնք  կուսումնասիրենք ավելի  ուշ:

1. Առանձնացրեք  գոյականները

Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազեր, հոգիներ, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչ, խոսք, վազելով, վազք, սեղան, անտառ, խոսում, գոռում, մեծանում, խոսք, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

Աշխատանք,  հիշողություն,  մազեր,  հոգիներ,  գեղեցկություն,  գրիչ,  խոսք,  վազք,  սեղան  անտառ,  տնտեսուհի:

2. Եզակի  գոյականները  դարձրեք  հոգնակի

Գիրք-գրքեր

Սիրտ-սրտեր

Գազան-գազաններ

Մեխ-մեխեր

Կարիճ-կարիճներ

Շուն-շներ

Մեքենա-մեքենաներ

Նստարան-նստարաներ

Տուն-տներ

Սեղան-սեղաեր

Հայ-հայեր:

Գործնական աշխատանք

Դուրս գրեք հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրեք հոգակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

Մարդիկ-մարդ-իկ,    հանելուկներ-հանելուկ-ներ,   մատներ-մատ-ներ,   կապիկներ-կապիկ-ներ,  ժամացույցներ-ժամացույց-ներ,   կաշիներ-կաշի-ներ,   լարեր-լար-եր,   պատուհաններ-պատուհան-ներ,  նախագահներ-նախագահ-ներ,  տնակներ-տնակ-ներ,   հոգիներ-հոգի-ներ:

Բառերը դարձրեք հոգնակի և խմբավորեք

Դաս, գրիչ, լուր, քար, հիշողություն, տետր, վագր, տղա, արկղ, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, սունկ, աչք:

ԵՐ-ով ավարտվողներՆԵՐ-ով ավարտվողներ
Դասեր,  լուրեր,  քարեր,  տետրեր,  վագրեր,Գրիչներ,  հիշողություններ,  տղաներ,                   
արկղեր,   հուշեր, մազեր,  փայտեր, սնկեր, աչքերցուցատախտակներ,  կողմնացույցներ, լեզուներ, կակաչներ,