Անգլերեն

Homework 02.27.2021

Լենան աշխատաում է դպրոցում: Լենան աշխատու՞մ է դպրոցում: Լենան չի աշխատում դպրոցում-

Lena works at the school. Does Lena work at school? Lena does not work at school.

2. Նրանք սովորաբար կարդում են անգլերեն գրքեր: Նրանք սովորաբար կարդու՞մ են անգլերեն գրքեր: Նրանք չեն կարդում անգլերեն գրքեր-

They usually read English books. Do they usually read English books? They do not read English books.

3. Մենք ուտում ենք պաղպաղակ հիմա: Մենք ուտու՞մ ենք պաղպաղակ հիմա: Մենք չենք ուտում պաղպաղակ հիմա-

We eat ice cream now. Are we eating ice cream now? We do not eat ice cream now.

4.Դու խաղու՞մ ես շախմատ լավ: Ոչ, ես չեմ կարողանում շախմատ խաղալ-

Do you play chess well? No, I can not play chess.

5.Նայի՛ր, Վահանը խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ-

Do you play chess well? No, I can not play chess.

Մայրենի, Երկարօրիյա

Ախրքյալագի լեզվով բառբառներ 02.27.2021

Ախրքյալագի լեզվով 5 բառ

գնալ-երթա

  Գազար-փուրչուլուղ

 Գալիս է-քուքա

Սիրուն-ռունդ

Տգեղ-գեշ

Ախրքյալագի լեզվով 5 օրհնանք

Ղոջախ լինես-քաջ լինես

Ջրի նման երկար կյանք ունենաս

Ծերերին հարգող լինես

Ճամփետ կանաչ լինի

Ջուխտ մնաք-զույք մնաք

Ախրքյալագի լեզվով 5 անեծք

Տունտ քանդվի

Քոռ ու փուչ լինես

Լեզուտ խածես

Լեզվիտ տակը փուշ խրի

Արևին կարոտ մնաս

Մաթեմատիկա, Ֆլեշմոբ

Մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները 02.25.2021

1. Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր և նավ: Նա ուզում է խաղալիքները մի շարքով դասավորել: Նաև ուզում է, որ մեքենան լինի նավի և զինվորի միջև։ Քանի՞ եղանակով կարող է դասավորել խաղալիքները։Ձեր պատասխանը2. 15, 24, 32, 42, 53 թվերը գրելու համար իրարից տարբեր քանի՞ թվանշան են օգտագործել։Ձեր պատասխանը3. Ագարակում կա 6 շուն, 8 բադիկ, 4 սագ և մի քանի ձի։ Քանի՞ ձի կա, եթե բոլոր կենդանիները միասին ունեն 68 ոտք։Ձեր պատասխանը4. Աշոտի կրիան արթուն ժամանակ մեկ ժամում ուտում է 5 տուփ խոտ։ Երեկ նա քնեց 20 ժամ։ Քանի՞ տուփ խոտ նա կերավ երեկ։Ձեր պատասխանը5. Բարեկենդանի տոնին ընդառաջ Արևմտյան դպրոցում տիկին Արևը և սովորողները գաթաներ թխեցին։ Առաջին դասարանցիներին բաժին հասավ գաթաների կեսը։ Երկրորդ դասարանցիներին հասավ մնացած գաթաների կեսը։ Հետո երրորդ դասարանցիները վերցրեցին մնացած գաթաների կեսը, որից հետո մնաց 6 գաթա։ Որքա՞ն գաթա էին թխել։Ձեր պատասխանը6. Սովորողները գրադարանից վերցրին Թումանյանի «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը» և «Քաջ Նազարը» հեքիաթները: Արեգը կարդաց «Անբան Հուռին» և «Սուտլիկ որսկանը»: Աննան կարդաց «Բարեկենդանը»: Աշոտը կարդաց «Բարեկենդանը» և «Անբան Հուռին»: Ո՞ր հեքիաթը ոչ ոք չկարդաց:Ձեր պատասխանը7. Ռաֆայելն ու Հայկը միասին կշռում են 76կգ, իսկ Ռաֆայելն ու Մարկը միասին՝ 71կգ։ Հայկը Մարկից քանի՞ կիլոգրամով է ծանր։Ձեր պատասխանը8. Ներկայացում դիտելու համար սովորողները 9:30 դպրոցից դուրս եկան։ Ներկայացումը տևեց 50 րոպե, իսկ դպրոցից թատրոն և թատրոնից դպրոց ճանապարհին սովորողները ծախսեցին 60 րոպե։ Ժամը քանիսի՞ն վերադարձան դպրոց։Ձեր պատասխանը9. Քանի՞ ձևով կարող են 10 ուլունքը շարել 4 թելի վրա, որ յուրաքանչյուր թելի վրա լինի կենտ թվով ուլունք:Ձեր պատասխանը10. Շարքով դրված էր 15 կոնֆետ։ Արամը կերավ յուրաքանչյուր 4-րդը, հետո էլ Մաքսիմը կերավ մնացած կոնֆետներից յուրաքանչյուր 3-րդը։ Ո՞վ ավելի շատ կոնֆետ կերավ։

Անգլերեն

Homework

1.He works in the centre of Chicago.2.Does he work in centre of Chicago? 3.He doesn’t work in the centr of Chicago.4.They read a lot of books.5. Do they read many books.6.They doesn’t many books.7.The children are eating soup now.8. Are the children eating soup now?9.The children aren’t eating soup now.10.Do you play volleyball well?11.When do you play volleyball?12.What does Nike do in the evening?13.Does he go to the cinema in the evening?14.We don’t dance every day.15.Look kate is dancing.

Մաթեմատիկա

Տնային առաջադրանք մաթեմատիկայից 02.23.2021

546. պատասխանիր հարցերին

Քանի հազարյակ կա 45367 թվի հազարյակների կարգում:

5

Քանի հազարյակ է պարունակում 34560

34

Որն է 3547 թվի նախորդ կլոր հարյուրյակը

400

որքան է 3645 թվի և դրա նախորդող կլոր հարյուրակի տարբերւթյունը :

3645-3500=145

Որքան է 4321 թվի և դրա նախորդող կլոր հազարյակ տարբերւթյունը :

4321-3000=1321

551.

Փորձիր չորս հատ 4-ով և որոշ թվաբանական գործողություններով ստանալ 6-ից 10 թվերը:Կարող ես օգտագործել նաև փակագծեր:

4+(4-4)+4=8

Պատ․՝ 8

Без рубрики, Մայրենի

Հովհանես Թումանյանի մասին

Ես այսօր դիտեցի Հովհանես Թումանյանի մասին ֆիլմը։Երբ Հովհանես Թումանյանը փոքր էր նա շատ լացկան էր և չարաճճի։Մի անգամ երբ նա փոքր էր բարձրացել էր ծառը և ուզում էր նայել կկուների բույնին։Բայց երբ նա բարձրացավ կկուները նրա վրա ծվծվացին։Երբ նա մեծացավ ընդունվեց Ջալալօղլի դպրոց։Տիգրան Տեր Դավթյանի տանը մի գրադարան կար, Հովհանես հաճախ օգտվում էր այդ գրքերից։Բայց Հովհանեսը սիրահարվել էր տեսուչի աղջկան Վերգինեյին։Նա առաջինը նրան մի բանաստեղծություն գրեց գնաց Վերգինեյի մոտ բայց Վրգինեն ապտակեց նրան։Հովհանեսը մտածում էր ուսումը շաուրակել Վենետիկի մորադրո վարյա մարժանին իսկ հայրը ուզում էր ընդունել նրան Զինվորական կրթությանը կամել դիմել Էջմիածնի Գևորգյան։Վերջապես Հովհանեսին ուղարկեցին Թիֆլիս։Թիֆլիսում շատ հայեր էին ապրում։Երբ Հովհանեսը մեծացավ ամուսնացավ ունեցավ 10 երեխաներ։Նրա 4 տղաները ռազմաճակատում էին։1918թ. նրա Արտավազդ տղան զոհվում է թուրքեր կողմից։Թումանյանի առողջությունը գնալով վատանում է չնայած դրան նա շաուրնակում է իր ազգային առաքելությունը։1923թ. մարտի 23֊ին Թումանյանը մահանում է։Արեգը նրա փոքր տղան բժիշկներց գողանում է հոր սիրտը և բերում տուն։Նա թաղված է Թիֆլիսի Հայկական խոջիվանքի գերեզմաներում, սիրտը թաղված է Դսեղ գյուղում իսկ հոգին սավառնում է երկնքում։Թումանյանի ծննդյան 70 ամյակին 1939թ. ծնդավայր Դսեղ գյուղի տունը վերածվեց թանգարանի։Իսկ 1953թ. Երևանում բացվեց ևս մեկ թանգարան Թումանյանի Թիֆլիսի վերջին բնակարանի կրկնորինակը այտեղ տեղափոխվեց Թումանյանի ողջ ունեցվացքը։Այստեղ ժամանակ առ ժամանակ հայտնվում է Հովհանես Թումանյանի հոգին։

Մաթեմատիկա

Մայրենի 02.17.2021

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հա սանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Առաջադրանքներ՝

• Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք
Դերվիշ֊ Մահմեդականների թափառական կրոնավոր:

կարպետ֊գորգ

Զվարճանալ֊Հաճույք՝ բավականություն զգալ:

Փինաչի֊արհեստավոր
Մունետիկ֊Համբավաբեր

Բիզ֊Հերոն, սուրծայր գործիք

վզակոթ֊Վզի ետևի մասը

Տիկ֊կենդանու մորթուց պատրաստված պարկ

• Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

խոնարհություն֊ խոնարհ+ություն

տանտիրոջը֊ տան+տիրոջ

Ամենաչնչին֊ամենա+չնչին

ապրուստ֊ապրել+ուստ

Անպակաս֊ան+պակաս

Անհնազանդ֊ան+հնազանդ

կեսգիշեր֊կես+գիշեր

ջրկիրների֊ ջուր+կրել

• Բնութագրեք Հասանին:

Հասանը չէր հանձնվում, ինչ էլոր լիներ և նա զվարճալի էր։