Հայոց լեզու, Իմ գրադարանը

Ընթերցանության նյութերի փաթեթ 04.16.2020

Մեծ գյուտարարը

ՋաննիՌոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Լեզվագործունեություն՝

1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Կցանկանայի ստեղծել վերելակ որով կարող ես տեղափոխվել ուրիշ երկիր, ժամանակի մեքենա, հրաշագործության փայտիկ, կան էի այնպես որ բոլոր մարդիկ ովքեր ապրում էին դրսում տուն ունենային և գործ, կստեղծ էի հոռախոս որով կարող ենք տեղափոխվել նրա մոտ ում հետ որ խոսում ենք, էնպես կան էի որ վիռուսը <<Կոռոնա>> վերանար, անձրևանոց որով կարող ես գնալ ուրիշ երկիր։

2. Գտի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառերը (հատկանիշ ցույց տվող բառերը):

Մեքենա։

3. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Կոշիկ-սևկ կոշիկ

Ջրաներկ-գունավոր ջրաներկ

Անձրևանոց-գեղեցիկ անձրևանոց

Պանիր-համեղ պանիր

Տիեզերագնաց-արագ տիեզերագնաց

Բրնձի հատիկ-համեղ բրնձի հատիկ

Աշխարհը շուռ է եկել
Դոնալդ Բիսեթ
Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։
Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, եւ մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ. շրջված երազ…
Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։
— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։
Մռռանը զարմացավ. «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։
Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից,
առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։
«Այսպիսի կյանք չի լինի. ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,—
մտածեց կատուն։
Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։
11

Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց. «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։
Եվ Մռռանը նետվեց Հաֆի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ
կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։
«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ
տեսել»։
Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։
Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան. «Նո-ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։
Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ
էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին.
— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, եւ դուք անմիջապես կպառկեք
քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։
— Ի-ի-ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։ Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց
արեւը։
12

«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում
հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արեւը»։
— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։
— Չեմ հեռանա,— ասաց արեւը։— Այս աշխարհը շուռ է եկել, եւ ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։
«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։
— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։
Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արեւը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետեւից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչեւ նրանք դարձյալ
թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն եւ խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու եւ վրայից էլ կաթ խմելու համար։
Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը,
տեղավորվեց ու նորից քնեց։
— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։

Տեղադրի’ր տեքստը բլոգումդ՝ «Ընթերցանության ուսումնական փաթեթ» վերնագրի տակ  եւ պատասխանի’ր հարցերին։

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

հեծկլտում-կամաց կամաց լաց լինել

2.Պատմի՛ր ագռավի մասին:

Ագռավը աղջիկ էր և շատ տարօրինակ

3.Թվարկի՛ր շրջված երազի հերոսներին:

Մռռան կատուն, Մկները, Շունը, Կաթնավաճառը, Ձին, Երեխաները, Ծնողները, Արևը, Ալիսը։

Ալիս անունով ագռավի երազում աշխարհը շուռ էր եկել: Շարունակի՛ր լրացնել, թե այդ երազում ո՞ր հերոսը ի՞նչ էր անում:
Կատուները շներին են վախեցնում, իսկ մկները կատուներ են կորսում:
Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան: Երեխաները կշտամբում էին ծնողներին, իսկ ծնողները հեծկլտում:
Արեւը գիշերները եկավ, իսկ ցերեկները գնաց:

5.Շրջված կամ շուռ եկած մտքեր հորինի՛ր:

Երեխաները արգելում են ծնողներին հեռախոսից։

Ծիտը առծիվից մեծ է իսկ առծիվը ծտից փոքր է։

Նապաստակը չորեքթաթ վազում է գայլի ետևից իսկ գայլը թռչկոտելով փախչում է։

Մարդիկ գետը անցնում են ոչ թե կամրջի վրայով այլ ձորի միջով։

Սոնան տուն է մտնում ոչ թե դռնով այլ պատուհանով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s