Բնագիտություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ 26.04.2021

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

կեդանիները ապրում են ցամաքում ջրում օդում․

Օդում ապրող կենդանիները ջրային կենդանիներից տարբերվում են։ Օդում ապրող կենդանիները կարողանում են թռչել իսկ ջրային կենդանիները չեն կարոող թռչել։

  1. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

ապրելակերպով

  1. Ի՞նչ է ֆաունան:

Ֆաունան նշանակում է կենդանիների աշխարհ․

  1. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

կաթ միս-կով, բուրդ միս-գառ,ձու- հավ, կաշի-կոկորդիլոս։

Բնագիտություն

Թունավոր Սունկ

Եթե հարցնենք՝ ո՞րն է ամենաթունավոր սունկը, շատերը կպատասխանեն՝ ճանճասպանը: Սակայն ճանճասպանը մի շարք թունավոր սնկերի ցեղի հավաքական անվանումն է: Այդ ցեղում և, առհասարակ, աշխարհում ամենաթունավոր սունկը համարվում է դժգույն գարշասունկը:

Այս մահացու թունավոր սունկը տարածված է ինչպես Ասիայում, այնպես էլ Եվրոպայում, որտեղ հանդիպում է հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Անփորձ սունկ հավաքողները հաճախ այն շփոթում են ուտելի սնկի, դառնամատիտեղի և շամպինիոնի հետ: Սակայն այն շատ հեշտությամբ մնացած սնկերից կարելի է տարբերել իր ձիթապտղագույն գլխիկի գույնով, ոտիկի սպիտակ օղակով և պատյանի առկայությամբ:

Դժգույն գարշասունկն իր բաղադրության մեջ ունի վտանգավոր տոքսիններ՝ բիոլոգիական ծագման թույներ, որոնցից են ամատոքսինները, ֆալոտոքսիններն ու ամանինը: Թունավոր է ոչ միայն պտղամիսը, այլև սպորներն ու իմպլիանան՝ սնկի՝  գետնի տակ գտնվող մարմինը: Լուրջ թունավորման համար բավական է ուտել սնկի մեկ երրորդը: 1 կգ կշռի համար մահացու թունավոր է համարվում հում սնկի 1 գրամը կամ ամատոքսինի 0.1 միլիգրամը: Այսինքն՝ 7 գ ամատոքսինը բավարար է 70 կգ կշռող մարդուն սպանելու համար: Ջերմամշակումից, սառեցումից հետո անգամ սնկի թունավոր հատկությունները պահպանվում են:

Բնագիտություն

Վարունգի մասին հետաքրքիր փաստեր

  • Շկլով քաղաքում (Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդավայր) 2007 թվականին կանգնեցվել է վարունգի հուշարձան։
  • Լուխովից քաղաքում (Մոսկվայի տարածաշրջան), կանգնեցվել է «վարունգ-կերակրողի» հուշարձանը։
  • Նեժինե քաղաքում նույնպես կանգնեցվել է հուշարձան։
  • Իրանում վարունգը համարում են միրգ և մատուցվում է քաղցրավենիքի հետ։
  • Ըստ Բուսաբանական դասակարգման` վարունգի պտուղը դիտվում է կեղծ հատապտուղ խոհանոցում։
  • Իստոբենսկ գյուղում երկար տարիներ անցկացվում է վարունգի փառատոն։
  • Հուլիսի 27-ին նշվում է Վարունգի միջազգային օրը.հենց այդ օրն առաջին անգամ Սուզդալում կազմակերպվել է Վարունգի փառատոոն։
Բնագիտություն

Երկրաբանական թանգարան

Երկրաբանական թանգարանում շատ հետաքրքիր բաներ կան։Այնտեղ կար ձագ փղի ոսկորներ նրան հայտնաբերել էին 1920թ.։Այնտեղ կար ձկներկ դրոշներ և տերևների դրոշներ։Այնտեղ նույնիսկ կար շինարարական քարեր օրինակ մարմարա ցեմենտ։Այնտեղ կար շատ հին ձկներ նրանք շատ էին նման ոսպի։Այնտեղ նաև կար մի կապույտ քար որն ասում են թունավոր է։Այնտեղ մեզ մի ֆիլմ ցույց տվեցին որտեղ փղերը իրենց կնճիթներով նկարում էին։Այնտեղ շատ հետաքրքիր էր

Բնագիտություն

Բնագիտություն համեմի մասին

Համեմի մասին

Բուժիչ հատկություններ

Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաև ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն վնասակար է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։ Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։

Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի և փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս անց։

Տապակած գինձը կանխարգելում է սրտխառնոցի առաջացումը և վերացնում է բղկոցը։ Հնդկական բժշկության մեջ գինձի պտուղներն օգտագործում են որպես կազդուրող, ցավազրկող, միզամուղ միջոց։ Տիբեթյան բժշկության մեջ այն կիրառում են ջերմությունը իջեցնելու և ծարավը հագեցնելու համար։

Գինձն ախորժակը գրգռող և մարսողությունը կարգավորող հատկություն ունի։ Գործածվում է նաև լնդերի արնահոսության և հիպերտոնիայի բուժման ժամանակ։ Առանձին դեպքերում (հատկապես հիստերիայի), նշանակում են որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց։

Վերին ցողունների հյութը և սերմերից պատրաստած թուրմը օգտագործում են հազի ժամանակ և որպես լեղամուղ ու միզամուխ միջոց։ Թարմ հյութով և արմատների եփուկով բուժում են կարմրուկը և գեղձախտը։

Բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

ապակուց, երկաթից, պղինձից, կավից, թղթից

  1. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

մարմին-աթոռ, սեղան, մատանի,գրիչ,պատուհան,պայուսակ,բաժակ

նյութ-փայտ, ոսկի,պղինձ

  1. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

պինդ- փայտ, ապակի, ոսկի, արթաթ, ալյումին

հեղուկ-ջուր, նավթ

գազային-գոլորշի, թթվածին

Բնագիտություն

Հարավային Ամերիկա բնագիտություն

Մեծությամբ 4-րդն մայրցամաքն է: Այնտեղ կա 12 պետություն:

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:

Продолжить чтение «Հարավային Ամերիկա բնագիտություն»
Բնագիտություն

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Մարդը ունի խելք և կարող է մտածել, պատկերացնել, իսկ կենդանիները ապրում են իրենց բնազդներով։

  1. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:

Եթե չլինի բնություն, չի լինի նաև մարդը։ Բնության մեջ են մեր ապրելու համար անհրաժեշտ բաները՝ջուր, բույսեր, որոնք մեզ թթվածին են տալիս։Մարդը չի կարող ապրել առանց բնության։

  1. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:

Մարդը կտրում է ծառեր և ոչնչացնում է անտառներ, սպանում է եզակի կեդանիներին, աղտոտում է շրջապատը։

  1. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ:

Մարդիկ տնկում են ծառեր, ծաղիկներ, մաքուր են պահում շրջակայքը,մշակում են հողը։