Մաթեմատիկա

Թեստ 2

1.  Գտնել  այն  հնգանիշ  թիվը,  որի  հարյուրավորը  8 է,  միավորը   4,  իսկ  մնացած  կարգերում   գրված  է  9:

1)  99498

2)  99894 +

3)  98994

4)  94998:

2.  Որքանո՞վ  կմեծանա   երկնիշ  թիվը,  եթե  նրա   գրությանը  ձախից  կցագրել  3  թվանշանը:

1)  3-ով

2)  30-ով

3)  300-ով +

4)  3000-ով:

3.  Ընտրել  տրված    թվերից  այն  թիվը,  որը  6-ի  հնգապատիկից  մեծ  է  10-ով:

1)  21

2)  40 +

3)  56

4)  60:

4.  Ընտրել  տրվածթվաննշաններից  այն  թվանշանը,  որը  տեղադրելով  աստղանիշի  փոխարեն ՝  ստանալ  անհավասարություն:

6կմ  50մ  >  6կմ  *3մ:

1)  4 +

2)  5

3)  6

4)  7:

5. Ընտրել  այն  շարքը,  որտեղ  թվերը   դասավորված  են  նվազման  կարգով:

1)  3466,  5153,  78427,  62436

2)  3466,  5153,  62436,  78427

3)  78427,  62436,  3466,  5153

4)  78427,  62436,  5153,  3466 +: 

6.  Գայանեն  գնեց  800գ  ալյուր:  Նա  տորթի  համար  օգտագործեց  այդ  ալյուրի   1/5  մասը:  Քանի՞  գրամ  ալյուր  նա  օգտագործեց:

  1. 160 գ +

2) 320 գ

3) 480 գ

4) 640 գ:

7. Ընտրել այն պատասխանը, որն արտահայտում է 3 կգ 8 գ-ը գրամներով:

1) 308 գ

2) 3800 գ

3) 3080 գ

4) 3008 գ: +

8. Ընտրել այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 24ր-ն րոպեներով:

1) 524 ր

2) 274 ր

3) 324 ր +

4) 144 ր:

9. Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 30 սմ: Գտնել քառակուսու պարագիծը:

1) 15 սմ

2) 60 սմ +

3) 120 սմ

4) 225 սմ

P=30+30=60սմ:

10. Ո՞ր գծապատակներում է մասը ներկված:

11. Հաշվել բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 12 սմ, 23 սմ, 38 սմ և 47 սմ են:

Պատ.` 120:

12. Հաշվել բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:

12+22+32+42+52+62=72+82+92=468:

Պատ. ` 468:

13. Դնել փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:

(4800 : 60 + 20) x 8 =800

14. Հաշվել 2536 + 45 x (48240 : 80 — 503) արտահայտության արժեքը:

2536 + 45 x (48240 : 80 — 503)=7036

1) 48240 : 80=603

2) 603 — 503=100

3) 45 x 100=4500

4) 2536 + 4500=7036:

15. Կռահել օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացնել ևս մեկ թիվ:

1, 5, 10, 16, 23:

16. Ուղղանկյան լայնությունը 54մ է, որը կազմում է երկարության 1/3 մասը: Գտնել ուղղանկյան մակերեսը:

Լուծում

1) 54 x 3=162մ

S=162 x 54=8748մ քառակուսի

17. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ: Առաջին օրը ՝ նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը ՝ 4 ժամ պակասեց: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:

Լուծում

1) 12 + (12 — 4)=20 ժ

2) 1800 : 20=90կմ

3) 12 x 90=1080կմ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s