Без рубрики

Շ

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց.

― Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց.

― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

Տղան ասաց.

― Շատ լավ, բայց չուշացնես։

Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց. թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։

Աղջիկն ասաց.

― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

Եղեգնուհին մեջտեղ բերավ մի չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս չոր ճյուղը դալարի։

Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց պատմել իր պատմությունը:

Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։

Աղջիկը շարունակեց.

Իսկ կաքավը սկսեց խորովել ու չոր ճյուղն էլ կանաչել:
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։

― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գրեք և սովորեք:

Ճրագ֊լույս

Համբավ֊փառք

Չնաշխարիկ֊չքնաղ

Աղաղնին֊ծառա

Սուփրա֊հացի սեղան

2.Կանաչով նշված դարձվածքները բացատրեք:

Երեսիցդ լույս է թափվում֊շատ գեղեցիկ

Ուղիղն ասեց֊ճիշտն ասա

Հրաման առնեմ֊հրամայիր

Ամենքի ուշք ու միտքը գրավել֊որ բոլորը նրանով են զբաղված

Ամենքն էլ աչք ու ականջ դառան֊բոլորը սկսեցին նայել և տեսնել

3. Թագավորի տղան ինչպե՞ս իմացավ Եղեգնուհու տեղը:

Պառավը ասեց Եղեգնուհու տեղը։

Գտեք այն հատվածը, որտեղ թագավորը գլխի է ընկնում, որ իր տեսած աղջիկը Եղեգնուհին է:

Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց

Ի՞նչ սովորեցրեց հեքիաթը:

Հեքիաթը սովորեցրեց, որ երբեք պետք չէ ստել, պետք է ճիշտ խոսել, գոհ և շնորակալ լինել։

Ի՞նչ ես կարծում, գուցե պե՞տք չէր բոշային քարեքար տալ ու սպանել:

Բոշային սպանել պետք էր, քանի որ շատ վատ բաներ էր արել և սուտ խոսել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s