Ալաստան, (վրացերեն՝ ალასტანი) հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 21 կմ հյուսիս—արևմուտք։ 1968 թ-ի տվյալներով ուներ 2125 բնակիչ, հայ-կաթոլիկներ։ Բնակիչներն զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց։ Ալաստանը հիմնել են Էրզրումի Արծաթի գյուղից գաղթած հայերը 1830 թվականին։ Ալաստանում է ծնվել ԽՍՀՄ հերոս Լևոն Դարբինյանը։