Կոմիտասյան օրեր: Հետազոտական աշխատանք։
1․ Ո՞վ է Կոմիտասը:
Կոմիտասը կոմպոզիտոր է։
Համացանցում տեղեկություններ փնտրիր Կոմիտասի մասին, ուսումնասիրիր, քեզ հետաքրքրող մասերը տեղադրիր բլոգումդ (Վիքիպեդիայից չպատճենել)։
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։
Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժտության նմուշներ։
2․Ի՞նչ երգեր գիտե՞ս Կոմիտասից։
<<Սոնա յար>>
<<Կիկլիկո>>
<<Կաքքավիկ>>
<<Կռունկ>>
<<Զինչ ու զինչ>>
<<Հայր մեր>>
Ո՞րն է ամենասիրելին, ինչո՞ւ։
Իմ սիրելի երգը Կաքավիկն է։ Ես այդ երգն եմ սիրում, որովհետև այդ երգի բառերը շատ գեղեցիկ են։