Թաթերական

Թաթերականի մասին 09.21.2020

Թատրոնի պատմություն

Թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն և երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները (ի սկզբանե բեմում կար 2 դերասան, երրորդին ավելացրեց Սոփոկլեսը) հանդես էին գալիս վիթխարի դիմակներով և պլատֆորմներով։ Բեմական ձևավորումներ չկային։ Կանանց ոչ միշտ էր թույլատրվում հաճախել թատրոն, հատկապես կատակերգությունների, և, որպես կանոն, տղամարդկանցից առանձին էին նստում։ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում՝ ամոթալի։

Այդ ժամանակների հայտնի դրամատուրգներից էին ԷսքիլոսըՍոփոկլեսըԵվրիպիդեսը, որոնք համարվում են հունական ողբերգության հայրերը, Արիստոփանեսը՝ կատակերգության հայրը։ Հռոմում հայտնի էին Պլավտոսը, ով կատակերգություններ էր գրում և Սենեկան, ով մշակում էր Եվրիպիդեսի ստեղծագործությունները։

Այդ ժամանակաշրջանի հայտնի պիեսներից էին՝ «Պրոմեթևսը շղթայված»«Էլեկտրա»«Օրեսթեա» տրիլոգիան, որոնցից շատերը դեռևս շարունակվում են բեմադրվել։

Հին Հունաստանում դրամատուրգները մարզիկների պես մրցում էին միմյանց հետ, և այստեղ հաշվի էր առնվում հասարակության կարծիքը։ Սոփոկլեսը ոչ մի անգամ վերջին տեղը չի զբաղեցրել այս մրցումներում։

                         Հին հայկական թատրոն

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից:

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թ. Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում[3][4][5] կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն[3] Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53 թ. բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Սկսած մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին։[3] Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բ-ի ողբերգություններից հատվածներ՝ գրված հունարեն լեզվով։[6]։

Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 23-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները (ձայնարկու գուսանները և ողբերգու գուսանները) խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։[3]

          Հայկական թատրոնը միջնադարում (4-15-րդ դար)

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստի վրա։ Հայտնի են օրինակ կաթողիկոս Հովհաննես Մանդակունու (5-րդ դար)[3] քարոզները՝ ուղղված թատերական արվեստին[7]։

Չնայած դրան ներկայացումներ էին բեմադրվում անտիկ դրամատուրգների (ՄենանդրոսիԵվրիպիդեսի), ինչպես նաև հայ կատակերգակների, ողբերգակների ստեղծագործություններից։[3] Հովհան Մանդակունին վկայել է[7], որ հին ամֆիթատրոնների օրինակով ստեղծվել են նաև առանձնացված տեղերով հատուկ թատերական շինություն կանանց համար։[3] Թատերական ներկայացումների հանրահայտությունն է դրդել հոգևորականությանը եկեղեցական ծիսակատարությունների մեջ ներառել թատերականացված տարրեր։ Օրինակ՝ պատարագային դրամայից է առաջացել քրիստոնեական կրոնական դրաման, որը համարվում է ֆեոդալական դարաշրջանին բնորոշ ծնունդ։ 67-րդ դարերի հայտնի գիտնական փիլիսոփաների աշխատությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանում թատրոնը երևելի տեղ է գրավել հայ հասարակության կյանքում։ Ուշ միջնադարում թատերական ներկայացումներ են բեմադրվել նաև ՎասպուրականիԱնիի և Կիլիկիայի թագավորություններում։[3] Ենթադրվում է, որ Աղթամար կղզում նույնպես թատերախմբեր են հանդես եկել։ 10-րդ դարում կառուցված Աղթամարի տաճարի պատերին պատկերված են հայկական թատրոնի դիմակներ՝ նրա 2 տարատեսակներով. կենցաղային կատակերգության և ծաղրածուի դիմակներ12-րդ դարում Կիլիկիայի թագավորությունում կազմավորվում է հայկական թատրոն, որը աստիճանաբար դառնում է հայ մշակույթի կենտրոններից մեկը։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում նաև հայ դրամատուրգիայի առաջին պահպանված ստեղծագործությունները՝ Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»:[3]

                           Միջնադարյան թատրոն

Միջնադարյան թատրոնը ձևավորվել է 1011-րդ դարերում՝ լատինական սկզբունքներով, սակայն չի հանդիսացել անտիկ դրամայի շարունակությունը։ Թատերական գործողությունները՝ ժեստերը, ձայնային էֆեկտները, զգեստափոխումները սերել են գիստրիոններից՝ շրջիկ դերասաններիցկատակերգակներիցձեռնածուներից։

Թատրոնի հնագույն ձևը դա Զատկի բեմականացված ծիսակատարությունն է (Ludus paschalis), որի հիմքը երկխոսությունն էր, որը երբեմն բառացիորեն կրկնում էր պատարագակարգը։ Պատարագային բեմականացումների վայր ծառայել է եկեղեցու տարածքը, և միայն 13-րդ դարում են ներկայացումները սկսում բեմադրել հրապարակներում։

Սուրբ Նիկողայոսի տոնից հետո բեմադրվում են ներկայացումներ, որոնք չունեին պատարագային ուղղվածություն։ Ներկայացումներում հանդիսատեսին ներկայացվում էր տարածված լեգենդների կերպարների հետ կապված տարբեր իրադարձություններ։

13-րդ դարի երկրորդ կեսից սկսում են բեմականացնել ամեն ինչ՝ Աստվածաշնչի պատմությունները«Աղվեսի մասին վեպը»Ջիովաննի Բոկաչոյի թարգմանված վեպերը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s