Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:Շարժվում են
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
- Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
- Ինձ դուր եկան այս տողերը որովհետև շատ գեղեցիկ էին։
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով:
- Գույնով
- Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
- Ուր որ նայում ես, դեղին բոցեր են
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը շատ գեղեցիկ էր, այնտեղ գրեթե ամեն ինչ ոսկուց էր։
- Բանաստեղծությունը սովորիր անգիր։