Իմ հորինուկները

Իմ հորինուկները Սեպտեմբեր 2019

Արև-պաղպաղակ

Մի անգամ  արևը  շատ  ուժեղ էր,  երեխաները  պաղպաղակ էին  գնել։   Արամիկը  պաղպաղակը  թողեց   արևի  տակ և գնաց խաղալու, իսկ   պաղպաղակը սկսեց  հալվել  և նա  դիմեց  արևին․

—Արև ջան, արև,  ինձ  մի հալացրու,  Արամը  կգա   կտեսնի,  որ  ես  հալել եմ  և  նա ինձ  չի  ուտի,  նա  պաղպաղակ այլևս  չի  սիրի։

   Արևը լսեց պաղպաղակին և իրեն  ծածկեց  ամպով։  Արամը  եկավ  տեսավ  որ իր պաղպաղակը  դեռ  չի  հալվել և  ուրախ-ուրախ  այն  կերավ։

Եթե ես․․․

Եթե ես կարողանայի լավ երգել և պարել, կկարողանայի շրջել աշխարից ախարհ և համերգներ տալ; Ինձ մեծ մեծ բեմ կհրավիրեին , ես լրագրողների

հարցերին կպատասխանեի, ինձ հեռուստացույցով ցույց կտան, ես հայտնի աստղ կլինեի կմասնակցեի ամենալավ համերգներին, կդառնայի հայտնի աստղ։

Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s