Հայոց լեզու

Մայրենի 05.16.2020

Հայր Բոնամիի հեքիաթը

                                                Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը.                                                                                           Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:                       Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

  • Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

1.     Պատմվածքից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շվարում-մոլորվել

Ավերակ-փլած

2.     Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Որսորդների մասին էր։

3.     Այս  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

·        Մայր  Բոնամին մի  ծիծաղաշարժ հեքիատ գիտի:

·        Երիտասարդը մոլորվել  նստել էր պարկի մոտ:

·        Մենք  թխկացնում էինք  փլուզված  տան  դուռը:

  • Հայր Բոնամիին  կարո՞ղ  ես  նկարագրել:

Նա հումորով էր, բարի էր, հեքիաթասեր էր չէր։

  • Սուտլիկ որսկանն ի՞նչ  կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը:

Այս ինչ տխուր հեքիատ է։

  • Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում  մի աղջիկ։Այդ աղջիկը շատ էր  սիրում բայց չէր սիրում զվարճանալ և անկապ հարցեր տալ։Մի անգամ նա որոշեց բոլորի անկապ հարցեր տալ ու որոշեց էլ  չտալ։

Իր մայրիկին ասաց բայց չասաց․

—Մայրիկ ես գնացի դպրոց բայց չգնացի։

—Այսինքն։

—Այսինքն գնացի բայց չգնացի։

—Չեմ հասկանում,-ասաց մայրիկը։

—Լավ ես գնամ։

Ու այդպես ասաց աղջիկը ու գնաց։Նա բոլորին այդպես հարցեր տվեց և բոլորը  չհասկացան։Դրա համար բոլորը նրան անվանեցին Շատախոս-Անուշիկ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s