Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:
Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին.
_Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա~տ օգտակար է:
_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
_Ուրի՞շ, մենք Չկախիչ էլ ունենք:
_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ: Եթե ինչ- որ մեկին պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար: Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց է:
_ Լա՜վ, էլ ի՞նչ կա:
_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_Վա՜յ, ինչ սարսափելի է:
_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանից, և պատերազմը հենց այդ պահին դադարում է:
_Ինչ հրաշալի է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:
- Ինչի՞ համար էր չդանակը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
Դա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:
- Ինչի՞ համար էր չկախիչը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ: Եթե ինչ- որ մեկին պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար: Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը
- Ինչի՞ համար էր չֆոտոխցիկը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
Չֆոտոխցիկը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:
- Ինչի՞ համար էր չհրացանը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին։
- Ինչի՞ համար էր չշեփորը։Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը։
Չշեփորը նրա համար է որ փչում և կրակում ես Չհրացանից, և պատերազմը հենց այդ պահին դադարում է:
6.Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չդպրոցը, չպաղպաղակը, չծառը:
Չարևը նրա համար է որ միշտ մեզ տաքացնի և որ երբեք անձրև և ցուրտ չլինի։
Չդպրոցը նրա համար է, որ երեխաները ավելի լավ սովորեն և ավելի ուրախ լինեն։
Չպաղպաակը նրա համար է, որ մարդը դա ուտի ու էլ երբեք չսովածանա։
Չծառը նրա համար է, որ բնությունը ավելի գեղեցկացնի։
7.Իսկ ի՞նչ տառով կլինեն քո ստեղծած երկրի բառերը, պատմի՛ր նրանց մասին:
Ես Ս-տառով երկիր կստեղծեի։ Այնտեղ ամեն բառ Ս-յով կսկսվեր։
Բառերը այսպիսին կլիներ։Սհեռախոս-ոքուտը, որ մեկի հետ խոսալուց լինես կարողես մտնել եկրանի մեջ։ Սծաղիկ- ոքուտը, որ կարողես ասել սծաղիիկ քո դիմաց լիքը ծաղիկներ հայտնվեն։ Սշոր-ոքուտը, որ կարողես
Սշորին կպնել այդ շորը հաքդ լիներ։Եվ այլ ուրիշ ցանկացած բառեր։