Հայոց լեզու, Իմ ձեռքերով

Իմ զվարճալի ու տարօրինակ երազը 04.29.2020

  

Իմ երազում ես քայլում էի ադամանդե ճանապարհով։ Մոտ եկավ մի թիթեռ և ասաց․

—Կգա՞ս, դառնաս մեր թագուհին։

—Ինչու՞, դուք թագուհի չունե՞ք։

—Ո՜չ, -պատասխանեց նա։

—Լավ կգամ,- համաձայնեցի ես։

Եվ աղջիկը ու թիթեռը գնացին պալատ։

—Հասանք․

Պատասխանեց   թիթեռը․

—Իսկ ինչու՞ է այստեղ ամեն ինչ ադամանդ է։

—Որովհետև սա ադամանդե  աշխարհն է․

Ասաց թիթեռը։

-Պարզ է։

Երազիս աղջիկը և թիթեռը մտան պալատ։ Աղջիկը իր գլխին դրեց թագը և նստեց գահին։

-Բայց ինչ տարօրինակ է և զվարճալի․

-Ինչու՞, — ասաց թիթեռը։

-Որովհետև դուք կարող էիք ձեր թիթեռներից մեկին ընտրել։

—Մենք քեզ ընտրեցինք, որովհետև դու շատ բարի ես։

—Ինչու՞, թիթեռները բարի չե՞ն։

—Չգիտեմ։

—Ինչու՞ չգիտես , նրանք քո ընկերներն են։

-Չգիտեմ, ասացի։

—Իսկ կարո՞ղ ես ասել՝ ինչ եմ անելու ես:-Ասաց աղջիկը․

—Այո’։

—Ասա, դե’։

—Դու պետք է ուղղակի նստես գահին և եթե նստես , քեզ նվեր կտանք թռչող ձի։

Եվ աղջիկը երկար օրեր նստում է գահին , ոչ մի բան չի անում։ Գալիս է թիթեռը և ասում նրան.

—Դու կարողացար վաստակել թռչող ձի։

—Շատ լավ է․

Ասաց աղջիկը։Եվ նրան տվեցին թռչող ձի։Աղջիկը այնքան ուրախացավ , որ շատ արագ նստեց ձին և թռավ հեռու ՜, հեռու՜։ Այդ պահին զարթնեցի ես և ասացի․

—Ի՜նչ տարօրինակ ու զվարճալի երազ էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s