Շաբաթվա ծրագիրը՝ այստեղ
Երկուշաբթի Ընթերցանության նյութը՝ «Արեւ». Ղազարոս Աղայան
Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։
Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։
Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։
Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։
Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։
Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։
- Դուրս գրի’ր տեքստից անծանոթ բառերը։ Օնյալն բառարանի օգնությամբ, գտիր դրանց բացատրությունը։
Հափշտակել-զոռով իրանալ, ուժով վերցնել , գողանալ։
Պատվել-պատվի արժանացնել։
Փթըթել-ծաղկել
Դայլայլ-թռչունների երգեցիկ ձայն
Հողատ-հողից ծլել
2.Արեւ բառով կազմի’ր նոր բառեր։
Արևաշող, արևածագ, արևաշատ։
3.Նամակ գրիր արեւին։
Բարև , արև , քեզ նամակ է գրում սեբաստաի Սեդան։ Ես ուզում եմ քեզ ասել որ դու մեր մոտ շուտ-շուտ գաս։
Երեքշաբթի
- Լսի’ր երգը, սովորի’ր երգի բառերը։
- Բերանացի սովորի‘ր բանաստեղծությունը, ձայնագրի’ր քեզ, նկարի’ր բանաստեղծությունը Paint նկարչական ծրագրով , պատրաստի’ր աուդիոգիրք։