Հայոց լեզու

Մայրենի 19.02.2020

Ընթերցանության նյութ՝ թումանյանական քառյակներ 

Սովորում ենք բերանացի

1.Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,

Քանի օրվա հյուր ընկանք,

Սերն ու սիրտն էլ երբ չըկա`

Կըրակ ընկանք, զո՜ւր ընկանք։

2.Ո՜նց է ժըպտում իմ հոգին

Չարին, բարուն,― ամենքին.

Լույս է տալիս ողջ կյանքիս

Ու էն ճամփիս անմեկին։

3.

Ե՜տ եկե՛ք…

Գարնան վարար գետ եկե՜ք,

Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,

Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Լեզվագործունեություն

  1.  Գրիր գաղտնավանկ «ը» ունեցող 6 բառ։ Վանկատի՛ր։

Չը—կա, Կը—րակ, ժը—պտում,

Ձըգ—տել,Նը—կար, Մը—տածել։

  • Կազմի՛ր «օր» բառով բառակապակցություններ։

Ուրախ օր, տխուր օր, երաժշտական օր, զվարճալի օր,սահմանադրության օր։

  • Գտի՛ր «գարուն, սիրտ, չար, լույս, գետ» բառերի համար նոր վերջավորություններ եւ կազմի՛ր նոր բառեր։ Այդ բառերով կազմի՛ր նախադասություններ։

     Գարուն—գարնանային

     Սիրտ—անսիրտ

     Չար—չարություն

     Լույս—լուսային

      Գետ—գետակ

Ես սիրում եմ  գարնանային բնությունը։

Անսիրտ մարդիկ իրենց տեղը  չեն  գտնի  երկրի  վրա։

Իմ  փոքրիկ  եղբայրը  չարություն  շատ է  անում։

Աստղերը  իրենց  ողջ  լուսային   էներգիան  ցրում  են ամբողջ  տիեզերքով։

Գետակի  կողքին նստած  լսում եմ նրա քչքչոցը։

  • Գրի՛ր «չար, լույս, խինդ» բառերի հակառակ բառերը։

     Չար—բարի

     Լույս—մութ

     Խինդ—թախիծ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s