Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձերի փաթեթ

Լողացող ձուն

Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է 2 ձու, 2 բաժակ ջուր և աղ։
Զգուշորեն տեղադրում ենք ձուն ջրով լի բաժակի մեջ։ Քանի որ ձվի խտությունը ավելի մեծ է, այն միանգամից իջնում է բաժակի հատակը։ Երկրորդ  բաժակի մեջ մի քանի ճաշի գդալ աղ ենք լցնում և լուծում, ինչից հետո միայն լուծույթի մեջ գցում ենք ձուն։ Զարմանալի է, սակայն երկրորդ ձուն չի սուզվի։

Բացատրություն՝ Ձվի միջին խտությունը շատ ավելի մեծ է քան ջրինը։ Սակայն աղաջրի խտությունը ավելի մեծ է քան ձվինը։

Փուչիկները

Փչենք երկու հատ փուչիկ: Դրանք էլեկտրականացնենք թերթով`թերթը քսենք փուչիկների վրա,հետո փուչիկները    երկար թելերի վրա կախենք :Փուչիկները կսկսեն փոխադարձաբար իրարից հեռանալ:Նույն փորձը կրկնենք , բայց այս անգամ  առաջին փուչիկը էլեկտրականացնենք  թերթով  , իսկ երկրորդ փուչիկը` բրդյա կտորով: Այս դեպքում փուչիկները  կձգվեն դեպի  իրար: Եթե այդ փուչիկներին սեղանին  դնենք   և  մեկին գլորենք , ապա  երկրորդը անմիջապես  կգլորվի առաջինի ետևից:Առաջին դեպքում 2 փուչիկները   միանման  ձևով  էին  լիցքավորված, իսկ երկրորդ անգամ  ` տարբեր:

Ցատկող ձուն

Անհրաժեշտ են ` ձու, ջուր, քացախ, թաս և լապտերիկ:

1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:

2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ  և նույնպես թողնենք մի քանի ժամ:

4. Հետո  նայենք , տեսնենք , թե ինչ  տեղի  կունենա:  Կտեսնենք , որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ  չի պատահել:Իսկ  այն ձուն ,որը գտնվել էր քացախաջրում փոխվել էր` նրա կճեպը փափկել է  :Այդ ձվի  կճեպը , եթե շոշափես ,  կհիշեցնի ռեզինե գնդակի:

5. Հիմա փորձենք  ձվերով  2 բաժակները թողնել 7 օր:Դրանից հետո վերցնենք  քացախաջրի  մեջ եղած ձուն և մութ սենյակում նրա  վրա լապտերիկ  պահենք  : Ձուն լույս  կարտացոլի:

Մեկ ուրիշ տարբերակ

.Հանիր ձուն քացախից , պահիր թասի վրա որոշ բարձրության վրա :

Ձուն բաց  թող: Կարծում ես այն կջարդվի: Փորձիր և կտեսնես , որ այն<< վեր կցատկի>>, չի ջարդվի  : Քացախի  մեջ գտնվող ձվի կճեպը  ենթարկվում է զանազան փոփոխությունների,   սկզբից փափկում է , իսկ հետո ասես  անհետանում է :

Պարող օղակները

Թափանցիկ բաժակի մեջ լցնենք/ касторовое масло/ գերչակի ձեթ: Առանց շտապելու այդ ձեթի մեջ կաթեցնենք սովորական  ջրաներկով ներկված ջրի  1 կաթիլ: Գերչակի ձեթի և մաքուր ջրի խտությունը պրակտիկորեն նույնն է : Կաթիլը դանդաղորեն կիջնի բաժակի  հատակը:Եթե օգտագործենք ջրաներկի տարբեր գույներով ստացված լուծույթներ ,ապա բաժակում ձեթի հետ միասին առաջանում է մի տեսարան ,որը հիշեցնում է  կախված գունավոր փուչիկների:

Բկլիկ շիշը

Դատարկ շիշը տաքացնենք , շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով  լի  թասի մեջ:Փուչիկը աստիճանաբար կիջնի շշի մեջ. շիշը << կուլ կտա >> փուչիկին:

Աղըբիբարը և փուչիկը

Թղթի վրա լցնենք  աղ և բիբար/սև կամ կարմիր/:Աղն ու բիբարը լավ խառնենք:Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք:Փչած փուչիկը քսենք բրդյա շորին:Հետո այն մոտեցնենք աղու բիբարի խառնուրդին:Ինչ կտեսնենք:Բիբարը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Խնձորը

Վերցնենք  խնձոր և կիտրոն: Խնձորը  կիսենք երկու մասի: Վերցնենք կիտրոնը  և քամենք կիսած խնձորի  մի կտորի վրա: Մի քանի ժամ հետո կտեսնենք,որ խնձորի սպիտակ մասը մգացավ, իսկ այն մասը ,որի վրա կիտրոնի հյութն էինք քամել ,մնաց անփոփոխ, սպիտակ մասը պահպանվեց: Պատմենք փոքրիկին ,որ խնձորը շատ օգտակար է ,նրա մեջ երկաթ կա,որն անզեն աչքով անտեսանելի է:

Փչվող փուչիկը

Փորձի համար անհրաժեշտ է 1 հատ կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5ճաշի գդալ ջուր, 1թեյի գդալ սոդա,փուչիկ, լիմոնադի դատարկ շիշ:

Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա:

Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում նեք քացախի հետ և դա լցնում շշի մեջ:

Տեղի է ունենում բուռն  ռեակցիա:

Արագ փուչիկը հագցնում ենք շշի վրա  և այն փչվում է:

Հրաբուխ

Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին,սոդա,քացախ, ներկանյութ կամ սննդային ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ, աման լվացող հեղուկ:

Պլաստիլինը շրջանաձև ծեփենք ,տափակեցնենք ու դնենք ստվարաթղթի վրա, լավ կպցնենք, ամրացնենք ստվարաթղթին: Կողքերից  ծեփենք պատեր, ամբողջը կնմանվի փոսի:ԿԱմ կարող ենք վերցնել  փոքր աման, բաժակ և այն պատել պլաստիլինով :

Պատրաստենք <<լավան>>: Վերցնենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ ,մի քիչ ներկանյութ և 1 ճաշի գդալ սոդա : : Այդ ամենը խառնենք:Այդ խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և վրան ավելացնում  քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/

Սկսվում է բուռն  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում  գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:

կամ կարող ենք այսպես անել .նախ առաջինը լացնում ենք 1 ճաշի գդալ սոդա,հետո ավելացնում ենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ և ներկանյութ: Վերջում այդ ամենի վրա լցնում ենք քացախ/ 40-45 մլ/ և սկսվում է իսկական հրաբուխ:

Գույները կաթի մեջ

Անհրաժեշտ նյութեր

  • Կաթ
  • Սննդային ներկանյութեր
  • Աման լվացող հեղուկ
  • Բամբակե փայտիկներ
  • Խար աման կամ ափսե

Խորը ամանի մեջ կաթ լցրու :

Կաթով ամանի մեջ լցրու մի քանի կաթիլ սննդային ներկանյութ/ տարբեր գույների /: Աշխատեք ամանը տեղից չշարժել :Հետո վերցնում ենք աման լվացող հեղուկ :Բամբակե փայտիկը թաթախում ենք աման լվացող հեղուկի մեջ : Թաթախված փայտիկը զգուշությամբ դնում են կաթով ամանի կենտրոնում :Կտեսնեք ,որ կաթը սկսում է շարժվել ,իսկ գույները / ներկանյութերի/ խառնվում են իրար :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s