Հայոց լեզու, Իմ գրադարանը

Եղևնի Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Արահետ-նեղ ճանապար

ասեղնատերև- փշատերև

Վաղորդյան-առավոտյան

Աբրեշում- մետաքս

Հրճվանք-ուրախանալ

Պերճ-շքեղ,զարդարուն

  • Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

հիշում էի  իմ   կանաչ  ընկերներին,  հիշում էի  արահետը,  հիշում էի   բացատում  բուքը  սպիտակ,   հիշում  է, երկինքը  գլխի  վերևի,

հիշում  է   իր  մայր  անտառի  ասեղնատերևը,   հովնեմ   հիշում  գարնանային, հիշում  է  վաղորդյան  ցողի  գոհարը  Հիշում էի սոսափն ամեն մի ծառի, Խարույկն էի  հիշում անտառապահի Հիշում էի  բոլորն ու չի ափսոսում  որ էլ անտառի երգը չի լսում։

  • Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Նա  երջանիկ  էր,  որ  ուզում  էր  երեխաներին  ոգնել։

  • Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Այօ  նա  ափսոսում էր  որ  այլեվս  անտառում  չի։

  • Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Նա  հպարտ  էր  քանի որ  բոլորը  երջանիկ  էին։

  • Նամակ գրի՛ր եղևնուն:

 Եղևնի   քեզ  նամակ  է  գրում  Սեդան  ես  քեզ  ուզում  եմ  ասել  որ  դու  իզուր  անտառից  հեռացար  որովհետև  եթե  դու  անտառից  չհեռանաիյր  դու  քո  կանաչ  ընկերների   հետ  կմաիյր  այլ  ոչ  թե 

Կհիշեյր  կանաչ   ընկերներիտ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s