Կույրերի կարծիքը
Հովհաննես Թումանյան
Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.
— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—
Սարի պես փիղը պարզ լուսի տակին։
Հարցեր և առաջադրանքներ
- Առակը համառոտ պատմի՛ր:
- Ի՞նչ է սովորեցում առակը:
- Պատմի՛ր կույրերի մասին:
- Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:
Բարև ձեզ, կույր, ես Սեդան եմ , ես նամակ եմ գրում նրան, ով ասաց․<< չէ՛, հաստատ օձ է>>։ Ես նրան խորհուրդ կտամ , որ նա, չտեսած բանի մասին կարծիք չկազմի։ Ու ասել նրան, որ սա փիղ է;
- Առակի համար նոր ավարտ հորինի՛ր:
Եվ այսպես կույրերը չպարզեցին , թե դա ինչ է։
— Հե՜յ , ով է այստեղ, այս մեծ բանը ի՞նչ է։ Սա մեծ փիղ է,
— իսկապե՞ս , ասաց կույրը,
— չէ՛, պատ է,
— չէ, կոճղ
— չէ, օձ է,
— չէ, թոկ;
Եկավ մի տեսնող մարդ և ասաց․
— մի՛ կռվեք , սա փիղ է։
Եվ կռիվը հանդարտվեց;
- Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:
Բաղվել-դեմառնել, դեմառնել-
Բաղվել-հեռանալ ահեղ-մեծ-հսկա
ահեղ- փոքրամարմին-փոքր փոք-պարան