Հայոց լեզու, Իմ գրադարանը

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, 

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, 
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ, 
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, 
Ամենից լավը ընտրեմ մեզ համար, 

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու 
              Էս գորշ խրճիթից,
              Էս հին խրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։ 

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, 
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ 
              Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
              Գետի եզերքին, 
              Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը, 
Ուրախ, նայելով իր տղի վըրա։q1

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, 
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, 
              Էս գորշ խրճիթն է, 
              Էս հին խրճիթն Է, 
              Գետի եզերքին, 
Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:

Մայրը  շատ   քնքուշ էր,  շատ  բարի էր,     խելացի  էր  և   անհանգիստ  էր,  համբերատար էր։

Տղան   անհանգիստ  էր,  տխուր ,   հոգատար և  խելացի , երազկոտ էր։

  • Ի՞նչ երազանք ուներ տղան:

Տղան  երազանք  ուներ  նոր  աշխարհ  տեսնելու  և  նոր  տուն  գտնելու։

  • Նկարագրի՛ր տղայի խրճիթը:

Տղայի խրճիթը   փոքր էր,  հին էր,  ծառերի տակ էր,  ջրի եզերին  էր, փայտից   էր  ձանձևալ  

  • Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:

Իմ  տունը  սեփական  տուն է։  Երկու  հարկանի  մեծ  տուն  է։ Իմ  տունը  կառուցված  է  քարից։ 

  տունը  կա  հինգ  նջասենյակ   մեր   բակում   կա    բալի   ծառ   խնձորի  ծառ   դեղձի ծառ  մեր  տունը   գտնվում է  Առինջում  ես  ապրում եմ   մայրիկիս  հայրիկիս   եղբորս  հետ    մեր   բակում  կա   տաս   լույս   մենք   սիրում ենք   լուսավոր   տեղեր   մենք  բակում   տնկել   ենք   վարդեր  կարմիր  և  վարդագույն   մենք   ունենք   մեծ   լողավազան։

  • Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s